Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

ՌԴ-ն հոգում է Կանադայում Մեդվեդևայի բնակության ու տեղաշարժերի ծախսերը

ՌԴ-ն հոգում է Կանադայում Մեդվեդևայի բնակության ու տեղաշարժերի ծախսերը
18.12.2018 | 02:30

Ընթերցողը մեր նախորդ նյութերից լավատեղյակ է, որ գեղասահորդ, աշխարհի կրկնակի չեմպիոն, օլիմպիական վերջին խաղերի արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևան ընթացիկ մրցաշրջանը փաստորեն սկսեց նոր մարզչով: Դրա համար հարկ եղավ փոխել բնակության վայրը, քանզի կանադացի հանրահայտ մարզիչ, մարզական փայլուն կարիերա ունեցած Բրայան Օրսերը մարզումներն անցկացնում է իր հայրենի Կանադայում:


Երկար ժամանակ անհայտ էր, թե ով է ֆինանսավորում Մեդվեդևայի Կանադայում գտնվելը, եթե, իհարկե, կա նման բան: Անհայտության վրա վերջերս լույս սփռեց մարզաձևի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Գորշկովը՝ հայտարարելով, որ ֆեդերացիան նման դրամական միջոցներ չունի Օրսերի մոտ մարզուհու մարզումների վճարման համար և որ պետությունն ընդամենը հոգում է Կանադայում Մեդվեդևայի բնակության ու տեղաշարժերի ծախսերը: Բարեբախտաբար մեր հայրենակիցը սկզբունքորեն վճարման խնդիր չունի, դրա համար կան հոգացողներ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2933

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ